ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ համապատասխանության գնահատման ոլորտում

«ԷՄ ՋԻ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ին: Մեր կազմակերպության նպատակն է մատուցել որակյալ ծառայություններ համապատասխանության գնահատման բնագավառում: «ԷՄ ՋԻ ԷՔՍՊԵՐՏ»ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իրականացնում է հայտարարագրերի գրանցում Մաքսային Միության/ Եվրասիական Տնտեսական Միության և Ազգային Տեխնիկական Կանոնակարգերին համապատասխան ՝իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում: «ԷՄ ՋԻ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իրականացնում է նաև կամավոր սերտիֆիկացում (խմբաքանակ և սերիական թողարկում):
Հայտարարագրերի գրանցման, դադարեցման կարգը, ինչպես նաև մեր հաճախորդների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են մեր կազմակերության կողմից մշակված «Արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգ (MG2)» -ում: Սերտիֆիկացման մարմինը կիրառում է հայտարարագրերի գրանցման սխեմաներից /ընթացակարգերից որևէ մեկը: Հայտարարագրերի գրանցման սխեմաները նկարագրված են «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին » ԵԱՏՀ 2018թ.-ի ապրիլի 18-ի N 44 և «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին » ԵԱՏՀ 2011թ.-ի ապրիլի 7-ի N 621 որոշումներում, իսկ հայտարարագրման ընթացակարգերը սահմանված են ՀՀ Կառավարության 16.01.2014թ.-ի N 56-ն «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» որոշման մեջ:
Սերտիֆիկացման ոլորտը ընդլայնելու կամ կրճատելու,կասեցնելու կամ դադարեցնելու կամ մերժելու կանոնները և ընթացակարգեrը սահմանված են «Արտադրանքի կամավոր սերտիֆիկացման կարգ (MG1)» -ում:
Կամավոր սերտիֆիկատների տրամադրման գործընթացը , սխեմաները , ինչպես նաև մեր հաճախորդների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են մեր կազմակերության կողմից մշակված «Արտադրանքի կամավոր սերտիֆիկացման կարգ (MG1)» -ում:
«ԷՄ ՋԻ ԷՔՍՊԵՐՏ»ՍՊԸ-ում մշակված և ներդրված է «Բողոքների և հայտատուների բավարարվածության ընթացակարգ » (ԻՍՕ 08.00-2.0):
Գրե'ք մեզ, զանգահարե'ք մեզ, և մեր փորձառու մասնագետները պատշաճ ձևով կարձագանքեն Ձեզ:
Մեր գործընթացին առնչվող ցանկացած փաստաթուղթ մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ՝ըստ պահանջի:
«ԷՄ ՋԻ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ում ներգրավված են երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող հմուտ մասնագետներ:Մենք մեր հաճախորդներին երաշխավորում ենք թափանցիկ գնային քաղաքականություն, անկողմնակալություն, գաղտնիություն: